Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել են

28 Նոյեմբեր, 2020 20:25
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել են

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:

Երկուստեք կարևորվեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ:

Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորեցին միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվեց երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին