Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գյումրի քաղաքում․ կա տուժած

28 Նոյեմբեր, 2020 19:59
Ավտովթար Գյումրի քաղաքում․ կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 28 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 91 հասցեում՝ թիվ 28 հիմնական դպրոցի դիմաց, բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ` Աշոտ Ա., ծնված 1990 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Արտյոմ Ղ․, ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարինա Ա.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են և փակել «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին