Կարևոր իրադարձություններ

Կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել․ Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին

28 Նոյեմբեր, 2020 19:20
Կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել․ Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին

Ֆրանսիան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չնշված հարցերը պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին շաբաթ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, գրում է ТАСС գործակալությունը։

«Մենք ուսումնասիրել ենք նաև նոյեմբերի 9-ի ստորագրված համաձայնագիրը: Իհարկե, կան կետեր, որոնք հաշվի չեն առնվել այդ համաձայնագրում: Սա արդեն քաղաքական խնդիր է, մենք պետք է այդ բոլոր խնդիրները դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», – ասել է Լեմուանը:

 

Լրահոս

Դիտել ավելին