Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի

28 Նոյեմբեր, 2020 18:42
Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո տարածքը պայթուցիկներից մաքրելու համար անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, գրում է РИА Новости գործակալությունը։

«Այս մասնագիտությամբ ես աշխատում եմ արդեն 20 տարի: Իմ հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ կլինի մոտավորապես 15 տարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ամեն ինչ հայտնաբերելու, ականազերծելու և մաքրելու համար: Այդ ամենը մենք կգտնենք ոչ միայն քաղաքներում, մենք կգնանք մինչև գյուղեր: Շատ աշխատանք կա անելու»,- ասել է Մեսրոպյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին