Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերն անցնում են բնականոն աշխատանքի. ՊԵԿ

28 Նոյեմբեր, 2020 18:30
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերն անցնում են բնականոն աշխատանքի. ՊԵԿ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի, կվերականգնվի բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ Այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից։

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից կվերականգնվի նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին