Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղում հակատանկային ականի պայթյունից 4 ադրբեջանցի է զոհվել

28 Նոյեմբեր, 2020 18:04
Լեռնային Ղարաբաղում հակատանկային ականի պայթյունից 4 ադրբեջանցի է զոհվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է  Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանում հակատանկային արկի պայթյունի հետևանքով 4 մարդու  մահվան մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Նոյեմբերի 28-ին 15անց 20-ին Ադրբեջանի քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամ օղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամ օղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրին օղլուն, Հաջիև Էլմինազ Մագերաը և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրը զոհվել են Ֆիզուլիի շրջանում : Նախնական վարկածով  նրանց Toyota (90-BL-558 մակնիշի մեքենան պայթել է հակատանկային արկի պատճառով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ դատախազության աշխատակիցները ուսումնասիրել են դեպքի վայրն ու մարմինները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ դատավարական գործողություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին