Կարևոր իրադարձություններ

Այսօր ժամը 18։00-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կհանդիպի ժամկետային զինծառայողների 15 ծնողներին

28 Նոյեմբեր, 2020 17:29
 Այսօր ժամը 18։00-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կհանդիպի  ժամկետային զինծառայողների 15 ծնողներին

Այսօր ժամկետային զինծառայողների հարազատների կողմից կայացած հավաքի ժամանակ 5 ծնող մտել են կառավարության շենք, հանձնել դիմումը և հանդիպել վարչապետի օգնական Մանե Գևորգյանին, ապա  հանդիպման արդյունքների մասին դրսում տեղեկացրել են ակցիայի բոլոր մասնակիցներին։

Մանե Գևորգյանը կապ է հաստատել պաշտպանության նախարարության հետ և տեղեկացրել, որ 15 ծնողներ այսօր ժամը 18-ին կհանդիպեն պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին