Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    636
    648

  • RUB

    7,1
    7,32

Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի պատգամավորի օգնականը դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ դանակը պահել են իր պարանոցին ու սպառնացել

28 Նոյեմբեր, 2020 15:01
Ազգային ժողովի պատգամավորի օգնականը դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ դանակը պահել են իր պարանոցին ու սպառնացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 23-ամյա Արիստակես Դադայանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ, նոյեմբերի 27-ին, դիմել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը կեսգիշերն անց իր բնակության վայրին մոտ անհայտ անձը գաղտագողի՝ հետևից մոտեցել է իրեն և դանակին նմանվող առարկան դրել է իր պարանոցին ու ասել․ «Դուք պետք է շատ զգույշ մնաք, ինչպես նաև Արտաշը, պետք է զգույշ և ուշադիր լինի ձեր հետագա քայլերում»: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշը հանդիսանում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, իսկ Ա․ Դադայանը ոստիկաններին հայտնել է․ որ ինքը Ա․ Պետրոսյանի օգնականն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին