Կարևոր իրադարձություններ

Օբաման հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմը մագնիս է դարձել ծայրահեղականների համար

17 Հոկտեմբեր, 2015 20:27
Օբաման հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմը մագնիս է դարձել ծայրահեղականների համար

Մոսկվան և Վաշինգտոնը փոխըմբռնում չունեն սիրիական հարցում: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշել է ԱՄՆ առաջնորդը, միակ ոլորտը, որում ԱՄՆ-ը և Ռուսաստանը փոխըմբռնում ունեն Սիրիայի վերաբերյալ` այն է, թե ինչպես խուսափեն հակամարտությանը ներգրավված իրենց ինքնաթիռների պատահական բախումներից, միևնույն ժամանակ պահպանվում են երկու երկրների տարբեր մոտեցումները հակամարտության կարգավորման ռազմավարության հարցում:

Օբաման հայտարարել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմը մագնիս է դարձել ծայրահեղականների համար և կարող է վերջանալ միայն քաղաքական լուծմամբ, որը կբերի նոր կառավարության:

Նա ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սկզբունքային տարաձայնությունների առկայությունը Բաշար Ասադի նախագահությունը շարունակելու հարցում:

«Նախագահ Պուտինը հավատում է, որ եթե ինքը շարունակի անել այն, ինչ արել է վերջին 5 տարիներին, այն է` աջակցել Ասադի ռեժիմին, խնդիրը կլուծվի»,- ասել է Օբաման:

 

Լրահոս

Դիտել ավելին