Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում մի խումբ արվեստագետներ:
Բողոքի ակցիայի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ նրանք պահանջում են միջազգային կառուցներից ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին․
«Պետք է անմիջապես զբաղվել հայ գերիների հարցով, թույլ չտալ պատվազրկել Բաքվի շքերթում և շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»։