Կարևոր իրադարձություններ

Եթե որպես ազգ, որպես ժողովուրդ կոտրվենք, այսինքն՝ պարտվենք ազգային ճակատամարտում, այդ դեպքում արդեն դա սարսափելի կլինի. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

28 Նոյեմբեր, 2020 12:01
Եթե որպես ազգ, որպես ժողովուրդ կոտրվենք, այսինքն՝ պարտվենք ազգային ճակատամարտում, այդ դեպքում արդեն դա սարսափելի կլինի. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

«Շատ էական է այսօր, որպեսզի մենք գնահատական տանք՝ արդյոք Հայաստանում ճգնաժամ կա, թե ոչ։ Սա շատ էական է, քանի որ ճգնաժամը հաղթահարելու առաջին քայլը ճգնաժամի առկայությունը գիտակցելն է։ Որոշ քաղաքական գործիչներ համարում են, որ Հայաստանում ճգնաժամ չկա, այսինքն՝ պետք է սովորական ձևով շարունակենք։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք երկրում ունենք ճգնաժամ և ոչ թե մեկը, այլ, գուցե՝ մի քանիսը։

Առաջինը, այսպես կոչված, ազգային-հոգեբանական ճգնաժամն է․ սա ոչ միայն Հայաստանի կամ հայաստանցիների ճգնաժամն է, այլև բոլորի՝ հայաստանցիների, արցախցիների և սփյուռքի, անկախ նրանից, թե որտեղ են։ Սա խորը ճգնաժամ է։ Չեմ ուզում չափերը մեծացնել, ընդհակառակը, փորձում եմ ավելի սառը դատել, բայց իրականում շատ խորը ճգնաժամ է։ Սա շատ ծանր բան է, որովհետև կարող ես պատերազմը, ճակատամարտը պարտվել, բայց եթե որպես ազգ պարտվես՝ անթույլատրելի է։

Եթե որպես ազգ, որպես ժողովուրդ կոտրվենք, այսինքն՝ պարտվենք ազգային ճակատամարտում, այդ դեպքում արդեն դա սարսափելի կլինի, կդիտարկվենք որպես պարտված ժողովուրդ». հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի` հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպումից:

 

Լրահոս

Դիտել ավելին