Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Մանանդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

28 Նոյեմբեր, 2020 11:49
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Մանանդյանին  Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Մանանդյանին  Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»։

 

Լրահոս

Դիտել ավելին