Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում ԼՂ-ում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

28 Նոյեմբեր, 2020 09:07
Մեկ օրում ԼՂ-ում վնասազերծվել է 168 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուս մասնագետները ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերել և հատուկ զորակայանում ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Մասնավորապես, ականազերծվել են էլեկտրահաղորդման երկու գծեր և բջջային կապի 4 աշտարակներ։

Բացի այդ, ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման և փախստականների վերադարձի ապահովման գործում։ Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1777 մարդ, նոյեմբերի 14-ից՝ ընդհանուր 18 968։

 

Լրահոս

Դիտել ավելին