Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ

28 Նոյեմբեր, 2020 08:58
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելության մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում գործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է գործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն է տրամադրել թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Նախարարները երկուստեք կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին