Կարևոր իրադարձություններ

Գերիների ու անհայտ կորածների հարազատները , այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս. Արցախի ՄԻՊ

28 Նոյեմբեր, 2020 00:16
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Գերիների ու անհայտ կորածների հարազատները , այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս. Արցախի ՄԻՊ

Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակներում ներկայացրել եմ գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը, լիազոր մարմինների անելիքները, ԱՀ ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կատարած աշխատանքները և առկա հիմնախնդիրները: Այս մասին գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը.

«Խոսքիս հիմնական կետերն էին՝

• Պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՊՆ գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ.

• Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աջակցող գործառույթ է կատարում, և հնարավորինս անում ենք տվյալների հավաքագրման ու տարբեր մարմինների աշխատանքներին աջակցելու ուղղությամբ.

• Ադրբեջանական կողմը դիտավորյալ ու հանցավոր կերպով ձգձգում է գործընթացները՝ միաժամանակ անընդհատ հրապարակելով հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող նորանոր տեսանյութեր՝ նպատակ ունենալով խորացնել հայկական հասարակության ներքին լարվածությունը և տառապանքները.

• Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից.

• Պետական լիազոր մարմինները պարտավոր են արդյունավետ ու հնարավորինս թափանցիկ հաղորդակցություն վարել գերիների ու անհայտ կորածների և ողջ հասարակության հետ ընթացիկ աշխատանքների ու արդյունքների վերաբերյալ.

• Գերիների ու անհայտ կորածների հարազատները, այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս, որպեսզի հանկարծ չվնասեն նրանց որոնման ու փրկության աշխանքներին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին