Կարևոր իրադարձություններ

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

27 Նոյեմբեր, 2020 20:46
Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:

Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր։

 

Լրահոս

Դիտել ավելին