Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ

27 Նոյեմբեր, 2020 19:35
Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ

«Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքից ոչ մի հեկտար հող ոչ մեկին չի անցել»,- այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե գյուղի որոշ հողատարածքներ անցել են թշնամուն։

Ինչ վերաբերում է Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավարի՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնած այն տեղեկությանը, թե 300 հեկտար անցել է թշնամուն, մարզպետի տեղակալը պարզաբանել է. «Վարչական ղեկավարը նկատի է ունեցել, որ նշված 300 հեկտար հողատարածքները մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից: Վարչական ղեկավարը դա է նկատի ունեցել, եւ փաստ է, որ Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
 
 

Լրահոս

Դիտել ավելին