Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

27 Նոյեմբեր, 2020 19:00
Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

Կենտրոնի ընթերցասրահում տեղի ունեցավ նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմեցին իրենց մարտական ուղու մասին, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արեցին ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմեց, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար:

Տիկին Հակոբյանը լսեց բոլորին, պատասխանեց հարցերին, և, ի դեմս հանդիպման ներկաների, հավաստիացրեց, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ: «Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք», - նշեց տիկին Հակոբյանը:

Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին` հատուկ հոգածության տակ առնելով մեր քաջ զինվորականներին: Հիմնադրամի ու Կենտրոնի միջև կնքվել է նվիրաբերության 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) պայմանագիր։ Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի:

Երախտապարտ ենք մեր բոլոր բարերարներին, աջակիցներին, որ իրենց վստահությամբ ու գործուն քայլերով օգնում են մեզ լինելու Հայրենիքի պաշտպանի կողքին:

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди стоят, обувь, гостиная и в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят

На изображении может находиться: 1 человек, в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит, обувь и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На изображении может находиться: 1 человек, в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди сидят

На изображении может находиться: 3 человека, люди сидят

 

Լրահոս

Դիտել ավելին