Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքում ակտիվացել են կեղծ գրառումները. վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար

27 Նոյեմբեր, 2020 18:44
Ֆեյսբուքում ակտիվացել են կեղծ գրառումները. վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, ֆեյսբուքյան օգտատերը ահազանգում են, որ հայկական տիրույթում կրկին ակտիվացել են նման կեղծ գրառումները, որոնք նպատակ ունեն տիրանալ մարդկանց անձնական, բանկային ու այլ տվյալների։

Կեղծիքը տարածվում է հայտնիների՝ Հենրիխ Մխիթարյանի, Գարիկ Պապոյանի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և այլ մարդկանց անունից։
Դրանք իրականում կապ չունեն այդ մարդկանց հետ, նման կերպ վստահություն են շահում՝ ապօրինաբար տվյալների տիրանալու համար։

Պետք չէ արձագանքել նման գրառումների՝ հավանել, մեկնաբանել, տարածել ու կատարել նրանց առաջադրած պահանջները՝ փոխանցելով ձեր տվյալները։

Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ կեղծիքի են դիմում՝

https://www.facebook.com/559386620896762/videos/538453733712611 »։

 

Լրահոս

Դիտել ավելին