Կարևոր իրադարձություններ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Փարիզից հումանիտար բեռ տեղափոխող ինքնաթիռը

27 Նոյեմբեր, 2020 16:15
Հեղինակ՝ Ազնավուր հիմնադրամ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Փարիզից հումանիտար բեռ տեղափոխող ինքնաթիռը

Ազնավուր հիմնադրամից հայտնում են․ 

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Փարիզից հումանիտար բեռ տեղափոխող ինքնաթիռը: Այս ամենը հնարավոր դարձավ «Ազնավուր» հիմնադրամի գործընկերների, աջակիցների, սրտացավ անհատների ու Ֆրանսիայի կառավարության շնորհիվ: Ինքնաթիռի վայրէջքի ընթացքում հիշում էինք, թե ինչպես Շառլ Ազնավուրը 1988 թվականի երկրաշարժից հետո անձամբ տեղափոխեց հումանիտար օգնությունը Հայաստան: Մենք շարունակում ենք տարածել արժեքներդ ու շարունակել բարի գործերդ: Քեզ համար, Հայաստա՜ն:

 

Լրահոս

Դիտել ավելին