Կարևոր իրադարձություններ

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

27 Նոյեմբեր, 2020 15:54
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները: Այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ 

«Տեղի է ունեցել զրույց՝ ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- նշել է Պեսկովը:

«Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին», - հավելել է նա:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

Լրահոս

Դիտել ավելին