Կարևոր իրադարձություններ

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

27 Նոյեմբեր, 2020 15:35
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Նրանք ցանկանում են պարզել՝ արդյոք իրենք շարունակելու են աշխատել Սոթքի հանքում, թե ոչ։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք և հայերից պահանջել են լքել տարածքը, որովհետև այն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին