Կարևոր իրադարձություններ

Զախարովան կոչ է արել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն

27 Նոյեմբեր, 2020 14:55
Զախարովան կոչ է արել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կողմերին՝ չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր կայացած բրիֆինգի ժամանակ ասել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված կողմերին կոչ է անում չքաղաքականացնել այդ տարածաշրջանում մարդասիրական դոսյեն։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այս իրավիճակում առավել կարևոր է,չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն և անցնել այն աշխատանքներին, որոնք միանգամայն պահանջված են տարածաշրջանում բավական սուր հումանիտար իրավիճակի պայմաններում։  Դա կարևոր ներդրում կլինի կրոնական սրբավայրերի ու մշակութային հուշարձանների պահպանման, տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ձեռքբերման համար»,- ասել է Զախարովան։



 

Լրահոս

Դիտել ավելին