Կարևոր իրադարձություններ

Մաքրել ատելություն քարոզող, հայհոյող մեկնաբանությունները՝ գոնե ծնողներին թիրախավորող կամ փակել դրանց հնարավորությունը. Անի Սամսոնյան

27 Նոյեմբեր, 2020 14:50
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Մաքրել ատելություն քարոզող, հայհոյող մեկնաբանությունները՝ գոնե ծնողներին թիրախավորող կամ փակել դրանց հնարավորությունը. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Բարոյալքված իշխանությանը աջակից ֆեյքերի մեքենան կազմակերպված և հետևողականորեն թիրախավորել է պատերազմում զավակ կորցրած, զավակների մասին տեղեկատվություն չունեցող և Ադրբեջանում պատանդ դարձած զինվորների ծնողներին։ Այս կեղտոտ մեթոդը նպատակ ունի ճնշում գործադրել և ստիպել մարդկանց լռել կամ խուսափել լրատվամիջոցներով իրենց ձայնը տեղ հասցնել ու փորձել պարալիզացված պետական համակարգից կորզել գոնե մի փոքր աղոտ տեղակատվություն իրենց զավակների մասին։

Այդ մարդիկ ֆեյսբուքյան հարթակում ունեն բոլորիս բարոյական աջակցությունը։ Հոգեբանորեն ծանր է դառնալ ատելության և հայհոյանքի թիրախ և դիմակայել դրան։
 
Դիմում եմ զանգվածային լրատվամիջոցներին։
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ֆեյսբուքյան և յութուբյան հարթակներից հետևողականորեն մաքրել ատելություն քարոզող, հայհոյող մեկնաբանությունները գոնե ծնողներին թիրախավորող կամ փակել դրանց հնարավորությունը։
 
Կարծում եմ պետք է դրսևորել այդ կամքը հատկապես պատերազմից հետո, երբ մեն արձանագրում ենք, որ այդ երևույթը իր մեծ չափաբաժինն ունեցավ մեր բոլոր պարտություններում։
 
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ»:

 

Լրահոս

Դիտել ավելին