Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

27 Նոյեմբեր, 2020 14:35
Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով, հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Այսօր ուսումնական գործընթացն է վերսկսում առաջին դպրոցը Ստեփանակերտում։ Հետագայում բացվելու են նաև մյուսները», - լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը։

Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, ովքոր նոր հեռուստացույց նվիրեցին ուսումնական հաստատությանը։

«Սա առաջին դպրոցն է, մեր ծրագրերը մեծ են. Մենք կօգնենք բացել քաղաքի բոլոր դպրոցները, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել իրենց սեղանների մոտ ... Մենք երազում ենք և ուզում ենք, որ պատերազմներ չլինեն այս բազմաչարչար երկրում ... Քանի դեռ խաղաղապահները ձեզ հետ են, և Ռուսաստանը հետ է, դուք միշտ հաջողություն կունենաք »,- դպրոցի հանդիսավոր բացման ժամանակ ասել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատարության ներկայացուցիչը։

Լրահոս

Դիտել ավելին