Կարևոր իրադարձություններ

Պուտինն ակտիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով

27 Նոյեմբեր, 2020 14:21
Պուտինն ակտիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ հեռախոսային երկխոսության  մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ Պուտինի հետ ունեցած երկու հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նախագահի ո՛չ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին է, որ տալիս է պաշտոնական տեղեկություններ»,- ընդգծել է Պեսկովը։

Նա նշել է, որ ինչպես անձամբ Պուտինն է հայտնել․ «Այս շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինքը (Պուտինը) ակտիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»:


 

Լրահոս

Դիտել ավելին