Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624
    636

  • RUB

    6,79
    7,05

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

27 Նոյեմբեր, 2020 13:09
Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝  չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք  իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց  տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև  անազատության մեջ հայտնված անձանց  ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց  մասին  տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին   տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է  հեռու պահեն  հանրային ուշադրությունից:  Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը,  իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց  Զառա Ամատունին:

 

Լրահոս

Դիտել ավելին