Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտվում են (տեսանյութ)

27 Նոյեմբեր, 2020 10:35
Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտվում են (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն  հայտնում է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում էլեկտրականության ու գազի մատակարարումը գրեթե լիովին՝ 95-97 տոկոսով վերականգնվել է, աշխատանքները մոտենում են ավարտին։

Նշվում է, որ վերականգնվել է քաղաքային էլեկտրաբաշխիչ կայանի աշխատանքը։

Ռուս զինվորականները նաև պայթյունավտանգ առարկաների առկայության ստուգում են իրականացրել վերանորոգման աշխատանքների իրականացման վայրերում, այդ թվում 2 դպրոցներում, որտեղ առաջիկայում դասերը կվերսկսվեն։

 

Լրահոս

Դիտել ավելին