Կարևոր իրադարձություններ

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

27 Նոյեմբեր, 2020 10:18
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը:
Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան:
ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է, մասնավորապես, բեռնաթափման համար հարթակի և պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը և այլն:
Ընկերությունը նման «բարդ», ոչ գաբարիտային և ծանրաքարշ բեռների փոխադրման մեծ փորձ ունի: 2019 թվականին Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց և իրականացրեց ցեմենտի արդյունաբերության համար չափազանց մեծ սարքավորումների միջազգային մուլտիմոդալ փոխադրում:
- ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի և ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում, - ասում է ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը: - Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում մուլտիմոդալ ձևաչափով:

 

Լրահոս

Դիտել ավելին