Կարևոր իրադարձություններ

Վերադառնալ ռացիոնալ բանակցային դաշտ. «Հայաստանի Հանրապետություն»

27 Նոյեմբեր, 2020 09:28
Վերադառնալ ռացիոնալ  բանակցային դաշտ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ֆրանսիան Սենատի այս որոշմամբ, առանց դիվանագիտական ձեւական կողմի, հայտարարեց, որ ադրբեջանաթուրքական ծավալապաշտական նկրտումների հետագա շարունակման դեպքում Արցախի Հանրապետության ճանաչման նման գործընթացի մեկնարկն անխուսափելի կլինի:

Պատերազմի հրահրմամբ եւ դրանում անմիջական մասնակցությամբ հակամարտության մեջ թուրքական  գործոնի ամրացման պայմաններում միանշանակ էր, որ թեկուզ մեկ երկրի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն իր հետ կարող է բերել ճանաչումների մի ամբողջ շղթա:

Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքը աշխարհի քարտեզին իր դեմ թշնամաբար տրամադրված բազմաթիվ պետություններ է նախանշել: Հետեւաբար, Ֆրանսիան Թուրքիային եւ Ադրբեջանին հասկանալի լեզվով ասաց, որ  պետք չէ խնդրին նայել ԱԹՍ-ների օբյեկտիվներից ու կառավարման էկրաններից եւ պետք է վերադառնալ ռացիոնալ  բանակցությունների սեղանի շուրջ՝ Արցախի կարգավիճակը իրատեսության տեսանկյունից քննարկելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին