Կարևոր իրադարձություններ

Ի նպաստ տեղական արտադրության. իրանական ցեմենտը կթանկանա. «Ժամանակ»

27 Նոյեմբեր, 2020 09:17
Ի նպաստ տեղական արտադրության. իրանական ցեմենտը կթանկանա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2021թ. հունվարի 1-ից ԵՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման դեպքում սահմանել համապատասխան պետական տուրք՝ լիցենզիա ունենալու պահանջ: Մեկ տոննայի համար պետական տուրքի չափը կկազմի 14 հազար դրամ:

Քանի որ Հայաստան ցեմենտ ներմուծվում է հիմնականում Իրանից, ապա այս փոփոխության արդյունքում իրանական ցեմենտը զգալիորեն կթանկանա՝ նպաստելով տեղական արտադրության ցեմենտի վաճառքի ավելացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին