Կարևոր իրադարձություններ

Միայն վարչապետի համաձայնությամբ. Ովքեր և ինչպես կարող են օգտվել օդանավակայանների VIP սրահներից. «Ժամանակ»

27 Նոյեմբեր, 2020 09:00
Միայն վարչապետի համաձայնությամբ. Ովքեր և ինչպես կարող են օգտվել օդանավակայանների VIP սրահներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի կողմից շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով հաստատվելու է «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը»: Խոսքը օդանավակայաններում գործող VIP սրահների մասին է:

Ըստ այդ կարգի՝ հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Բայց որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Արցախի Հանրապետության նախագահը և ցանկում նշված մյուս պաշտոնյաները իրավունք ունենան օգտվելու հատուկ սրահից, պետք է վարչապետի համաձայնությունը, իսկ դրա համար էլ թռիչքից առնվազն երեք օր առաջ նրանք պետք է դիմեն վարչապետին՝ հիմնավորելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին