Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ․ «Հրապարակ»

27 Նոյեմբեր, 2020 08:39
Արարատ Միրզոյանն առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։

Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Միակ պաշտոնյան, ով մի թեթեւ առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ եւ զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների, եղել է Արարատ Միրզոյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին