Կարևոր իրադարձություններ

ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»

27 Նոյեմբեր, 2020 08:18
ՍԴ -ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Սահմանադրական դատարանն արդեն ստացել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը եւ 30 օրում որոշում կկայացնի։

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես կարող է տեղի ունենալ դիմումի քննության ընթացը, եւ ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, եւ ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի:

Այս իրավիճակին զուգահեռ նկատենք, որ քաղաքական առումով ՍԴ-ում եւս իրավիճակ է փոխվել. պատերազմից հետո ՍԴ մի շարք անդամների մոտ քաղաքական իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թուլացել է։ Եվ, ահա, իրավական թույլ հիմքերն ու քաղաքական իրողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՍԴ-ում ամենայն հավանականությամբ միաձայն կմերժվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը: Հավելենք, որ, որպես հիմնավորում, նշվել է Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին