Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,79
    7,04

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

26 Նոյեմբեր, 2020 22:21
Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 26-ին, ժամը 17:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի թաղամասերից մեկում տուն է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիեզերագնացների փողոցի երկհարկանի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Այրվել են առաստաղից մոտ 40 քմ հատված, մոտ 1 խմ վառելափայտ, էլեկտրական լարեր, կոյուղու և ջրամատակարարման կապրոնե խողովակաշարերը։

Լրահոս

Դիտել ավելին