Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ հանդիպումը կկայանա անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:
Նշենք, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը: