Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտ է ժամանել ռուս փրկարարների լրացուցիչ խումբը

26 Նոյեմբեր, 2020 21:32
Ստեփանակերտ է ժամանել ռուս փրկարարների լրացուցիչ խումբը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ համատեղ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի փրկարարներից: Այնտեղ են ժամանել նաև ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է օպերատիվ խմբի ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին