Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը թշնամական վերաբերմունք ունի ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ. Լավրով

26 Նոյեմբեր, 2020 20:50
Արևմուտքը թշնամական վերաբերմունք ունի ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Արևմուտքի թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 

Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Մոսկվայի և Մինսկի ներքին գործերին:

«Իհարկե, մենք խոսել ենք այն հարաբերությունների մասին, որոնք ստեղծվում են մեր երկրների և Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջև։ Մենք տեսնում ենք, ուղղակի ասենք, թշնամական վերաբերմունք թե Ռուսաստանի, թե Բելառուսի Հանրապետության նկատմամբ։ Տեսնում ենք մեր երկրներում ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր։

Արևմուտքի ղեկավարները դա առանձնապես չեն թաքցնում: Հանգիստ ենք վերաբերվում դրան: Միութենական պետություն ունենք, պաշտպանվելու համար միջոցներ ունենք, գիտենք՝ ինչպես պահել մեր անկախությունը, և դա մեր նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է»,- ասել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին