Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

26 Նոյեմբեր, 2020 20:40
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Արցախի պողոտա-Սասունցի Դավթի փողոց, Արցախի պողոտա-Էրեբունու փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին