ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին։ Ադրբեջանական ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։
ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի Իբրահիմովի որակազրկումը տարածվի նաև ամբողջ աշխարհում։ Որոշումն ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահական կոմիտեն։