Կարևոր իրադարձություններ

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկեց «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին․ ակումբը 100 հազ. եվրո տուգանք կվճարի

26 Նոյեմբեր, 2020 19:51
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկեց «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին․ ակումբը 100 հազ. եվրո տուգանք կվճարի

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին։ Ադրբեջանական ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով։

ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի Իբրահիմովի որակազրկումը տարածվի նաև ամբողջ աշխարհում։ Որոշումն ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահական կոմիտեն։

Հիշեցնենք, որ նա սոցկայքերում գրառում էր կատարել ու կոչ արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ մեծերից մինչև փոքր: «Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր նա:
 
 

Լրահոս

Դիտել ավելին