Կարևոր իրադարձություններ

Գերմանիան սահմանը չի փակի միգրանտների համար.Մերկել

17 Հոկտեմբեր, 2015 20:38
Գերմանիան սահմանը չի փակի միգրանտների համար.Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդգծել է, որ Գերմանիան չի արգելափակի Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:

Մերկելը նշել է, որ կվերահսկի միգրանտների հոսքը, սակայն ամբողջությամբ սահմանը չի փակի, ինչպես որ անցյալ գիշեր արել է Հունգարիան:

«Ես ամեն ինչ անում եմ, որ այս հարցին կայուն ուծում տամ, սակայն այն միայն ինձանից կախված չէ: Այդ ամենի համար ժամանակ է հարկավոր»,-ասել է Մերկելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միգրանտները սկսել է Սլովակիայով անցնել, քանի որ Հունգարիան փակել էր սահմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին