ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը:
Նա նշեց․ «Որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: Կադրային փոփոխութունները նրա համար են, որ հաղորդվի թարմ շունչ։ Տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:
Պատգամավորը շեշտեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային դժգոհություններ:
Թունյանը նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է ցույց տան արդյունքներ: Իսկ այդ ժամանակահատվածը անցնելուց հետո կամփոփվի և տեսանելի կլինի, թե փոփոխությունները որքանով էին արդյունավետ։
Նա նաև հավելեց, որ տեղին չէ կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ: