«Ալյանս» կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով դիմել եմ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Վիբորնիին։
Խնդրել եմ, հաշվի առնելով գերևարված և անհետ կորած անձանց կյանքին սպառնացող ռիսկերն ու նրանց ընտանիքների ծայրահեղ վիճակը, հարցը դարձնել խորհրդարանական, միջխորհրդարանական, ինչպես նաև ՌԴ ղեկավարության մակարդակների քննարկման առարկա։