Կարևոր իրադարձություններ

Ռազմագերիների փոխանակման և հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով դիմել եմ ՀԱՊԿ պաշտոնյա Անատոլի Վիբորնիին․ Տիգրան Ուրիխանյան

26 Նոյեմբեր, 2020 13:42
Հեղինակ՝ Տիգրան Ուրիխանյան
Ռազմագերիների փոխանակման և հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով դիմել եմ ՀԱՊԿ պաշտոնյա Անատոլի Վիբորնիին․ Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով դիմել եմ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Վիբորնիին։

Խնդրել եմ, հաշվի առնելով գերևարված և անհետ կորած անձանց կյանքին սպառնացող ռիսկերն ու նրանց ընտանիքների ծայրահեղ վիճակը, հարցը դարձնել խորհրդարանական, միջխորհրդարանական, ինչպես նաև ՌԴ ղեկավարության մակարդակների քննարկման առարկա։

 

Լրահոս

Դիտել ավելին