Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,81
    7,06

Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․նորանշանակ արտգործնախարար

26 Նոյեմբեր, 2020 12:58
 Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․նորանշանակ արտգործնախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարծում է, որ դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Այդ մասին 

նա ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով իր գործունեության և իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին Այվազյանն ասաց․ «Ովքեր ինչ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:

 

Ի պատասխան հարցի, թե ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նախարարն ասաց․ «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:

Լրահոս

Դիտել ավելին