Կարևոր իրադարձություններ

Արցախի մի շարք համայնքներում կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

26 Նոյեմբեր, 2020 12:22
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի մի շարք համայնքներում կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

 ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ 

Հարգելի հայրենակիցներ

Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին