Կարևոր իրադարձություններ

Պարգևավճար ստացել է 2 աշխատակից, նրանք մասնակցել են ռազմական գործողություններին ու վիրավորվել. Վահան Հունյանը պարզաբանում է տարածել

26 Նոյեմբեր, 2020 12:02
Հեղինակ՝ Վահան Հունանյան
Պարգևավճար ստացել է  2 աշխատակից, նրանք մասնակցել են ռազմական գործողություններին ու վիրավորվել. Վահան Հունյանը պարզաբանում է տարածել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:

Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:

Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին