Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

26 Նոյեմբեր, 2020 11:12
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Նոյեմբերի 26-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։03-ին, մարվել՝ 09:11-ին։ Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) շարժիչի հատվածը։

Լրահոս

Դիտել ավելին