Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

26 Նոյեմբեր, 2020 10:33
Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը:

Խաղաղ բնակիչների վերադարձը իրենց տներ շարունակվում է։

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները աջակցում են տեղի վարչակազմին ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:

Փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ապահովում են ռուս խաղաղապահները և այդ ամենը իրականացվում է նաև մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի վերահսկողության ներքո:

 



 

Լրահոս

Դիտել ավելին